...

Քաղաքացիական պայմանագի՞ր, թե՞ Քաղաքացիական պատերազմ. ՔՊ-ի պահը

Քաղաքացիական պայմանագի՞ր, թե՞ Քաղաքացիական պատերազմ. ՔՊ-ի պահը

Ասում են՝ դրսում թավշյա հեղափոխության հոտ է գալիս: Ինչպես 2018-ին, հիմա էլ անհնազանդության ակցիաներ, փողոցներ փակել, մեքենա ջարդել, ճիշտ է, խորոված սարքելու տեսարանների դեռ չենք հանդիպել:

Հայտարարում են, որ անհնազանդության ակցիաներին միացել են մի շարք համալսարանների՝ ԵՊՀ-ի, Բրյուսովի, Մանկավարժականի, Ֆրանսիականի, ԵՊԲՀ-ի, Երևանի թատրոնի և կինոյի, Եվրոպականի ուսանողներ։ Նրանք դասադուլ են հայտարարել և հիմա փողոցներ են փակում Երևանում։ Դասադուլին միացել են նաև որոշ դպրոցների աշակերտներ։ 

Մի խոսքով, հարգելի իշխանություններ, հիմա էլ դուք ձեր կաշվի վրա զգացեք այն, ինչ զգացել են Սերժ Սարգսյանն ու հանրապետականները:

Մենակ մի բան հիշեք. ՔՊ-ը Քաղաքացիական Պայմանագիրն է, չդարձնեք Քաղաքացիական Պատերազմ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ