...

Սերն են ստուգում

Սերն են ստուգում

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։ «Հրապարակը» հայտնում է, որ հանդիպումից առաջ հավաքել են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են գործարկել:

«ՉԻ». Պահ, զարմացնելու բան եք գտել: Հիմա դա նորմա է, Փաշինյանի ցանկացած այց, հանդիպում փակ է: Հենա, գնաց Եռաբլուր, պարզվեց՝ պանթեոնը փակ է լրագրողների համար: Միայն սեփական արտադրության լրագրողներին էին բաց թողել:

ՔՊ պատգամավորները դեռ գոհ պիտի լինեն, որ առաջնորդի հետ հանդիպումից առաջ միայն հեռախոսներն են հավաքում: 

Հաջորդ հանդիպմանը ֆեյս-կանտրոլ են անցնելու, հետո մետաղորսիչով են ստուգելու, իսկ որ շատ համը հանեն, շորերը հանել են տալու, մարմնի տարբեր մասերը զննեն: Խառը ժամանակներ են, ինչ ասես, կարող է պատահել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ