Ես իրական Հայաստանի արաղահամ բարն եմ սիրում,
Իջևանում իմ քավորի պատիվ տված գառն եմ սիրում,
Կաղին կերած գոճիների խանձած կաշու բույրը վառման,
Ու իմ պատվին՝ էն համբալի արտասանած ճառն եմ սիրում։
Սիրում եմ իմ կոստյումը մուգ, չստերը ջինջ, կեպին լուսե,
Քյաբաբն ամռան, ու ձմեռվա սխտորահամ խաշը վսեմ,
Վիվարոյի գեներացրած աննախադեպ շահույթը սև
Ու դրա դեմ պայքարի մեջ իմ անձնական քյարն եմ սիրում։
Ուր էլ լինեմ՝ չեմ ընդունի ես կատարած հանցանքը մեր,
Չեմ ընդունի Հայաստանի գլխին բերած փորձանքը մեր,
Ուր էլ տանի վերելակում թաքուն կնքած գործարքը մեր՝
Էլի ես, որբ ու հացկատակ, իմ կաբինետ-յարն եմ սիրում։
Իմ ապագա օրվա մասով ոչ մի ուրիշ կարծիք չկա,
Քոչարյանի, Սերժիկի պես բոքսի հարմար տանձիկ չկա,
Բայց վաղ թե ուշ, ուզած-չուզած, ես է՛լ կասեմ․ «Կա՛ ապագա»,
Ուստի գլխանց՝ հիմիկվանից, բանտախցիս նա՛ռն եմ սիրում։