...

Քաղաքական դաշտի արձագանքը Հայաստանի հավաքականի պարտությանը

Քաղաքական դաշտի արձագանքը Հայաստանի հավաքականի պարտությանը

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 0:9 հաշվով պարտվել է Նորվեգիային: Ներկայացնում ենք քաղաքական դաշտի արձագանքներն այս պատմական իրադարձությանը: 

Գագիկ Ծառուկյան. Ուրեմն, Ծառուկյան Գագիկը հավաքականի բոլոր տղաներին համապատասխան սպիտակ դրոշակներ կնվիրի: Դրա համար էի ասում, որ մենակ Քրիստոսի արձանով կարելի է համախմբել մեր հավաքականին:

Նիկոլ Փաշինյան. Եկեք պայմանավորվենք, որ ինչքան գոլ էլ բաց թողնի մեր հավաքականը, մենք մեզ պարտված չենք համարի:

Տիգրան Խզմալյան. Մեր հավաքականը դարպասները բացել էր դեպի Եվրոպա, ու դա հույս է ներշնչում, որ աստիճանաբար կթոթափենք ռսա-պուտինյան կայսրության լուծը: 

Գևորգ Պետրոսյան. Ժողովուրդ, էս գոլատու իշխանություններից ժամ առաջ պետք է ազատվել: 

Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ պետք է քննարկել Միութենական առաջնությանը մասնակցելու հարցը. մեր ֆուտբոլի փրկությունն այնտեղ է:

Անահիտ Ավանեսյան. Պետք է օրենք ընդունել, ըստ որի՝ ֆուտբոլային խաղերից առաջ խաղադաշտերից հեռացվեն գնդակները. շատ գոլ ուտելը վնասակար է մարդու նյարդային համակարգի համար:

Ալեն Սիմոնյան. Հիմա ես Մալդիվյան կղզիներում մասնակցում եմ Համաշխարհային միջգերատեսչական համույթների սիմպոզիումին, երբ վերադառնամ, քննիչ-հանձնաժողով կստեղծենք՝ պարզելու պարտության մեղավորներին:

Մարինա Խաչատրյան. Ակնհայտ էր, որ մեր խաղացողները 5G-ի պատճառով չէին կարողանում խաղադաշտում կողմնորոշվել, խաղային օղակների միջև հուսալի կապը բացակայում էր:

Անդրանիկ Քոչարյան. Պետք է սովորենք ապրել հավաքականում խաղի բացակայության պայմաններում: 

Իշխան Սաղաթելյան. Մեր հավաքականը գնում է դեպի կործանում. այդ իսկ պատճառով մայիսի 31-ին Ազատության հրապարակում վճռական հանրահավաք ենք հրավիրում: 

Արա Պապյան. Շնորհավորում եմ Կանադայի հավաքականին՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու առթիվ:

Արծրուն Հովհաննիսյան. #Լցնելու ենք#:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2149 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ