...

Քո գրածը քեզ դուր եկա՞վ

Քո գրածը քեզ դուր եկա՞վ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Ադրբեջանը թռիչք է կատարել Նախիջևանից Բաքու հենց Հայաստանի տարածքով։ Հայ-հարայ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին։ Սա հականիկոլական շատ մարդկանց հիստերիկ արձագանքն է, իսկ իշխանության պահապան շները շտապում են հանգստացնել, թե նախկիններն են մեղավոր, օդային տարածքը միշտ բաց է եղել, մենք ի՞նչ անեինք։ 

Իրականում եթե նախկինաֆոբիայից ու նիկոլատյացությունից դուրս գանք և սառը նայենք, ապա ոչ մի սարսափելի բան չկա օդային տարածք տրամադրելու մեջ։ Պատերազմի ժամանակ մենք էլ Թուրքիայի օդային տարածքով քաղաքացիական օդանավերով զենք էինք բերում Հայաստան։ Իհարկե, ոչ Նիկոլի շնորհիվ։ ՌԴ հայ գործարարներն էին դա կազմակերպում, որի մասին անգամ Ալիևն է բարձրաձայնել»:

«ՉԻ». Կարդացի՞ք: Ապրեք: Թվում է՝ մարդը տրամաբանական բան է ասել: Ասում է՝ հերիք է հիստերիա բարձրացնեք, «սարսափելի բան չկա օդային տարածք տրամադրելու մեջ»: Մանավանդ, որ մենք էլ Թուրքիայի օդով ենք զենք բերել: Փառք աստծո, գոնե չի ասել, թե կոնկրետ ովքեր են զենք մատակարարել, ինչ զենքեր, որ չվերթներով: 

Բայց այսքանն ասելուց հետո շարունակության մեջ գրել է. «Հայաստանը, որպես Իրանի բնական դաշնակից, իրականում Իրանին մեջքից դաշունահարեց՝ այլընտրանքային օդային ճանապարհ տալով Ադրբեջանին»:

Այսինքն՝ մի տեղ ասում է, թե օդային տարածք տալը նորմալ է, դրա մեջ վատ բան չկա, հետո ասում է՝ Հայաստանը Իրանին թիկունքից խփեց՝ օդային տարածք տալով Ադրբեջանին:

Համադրելով այս ամենը, ստացվում է, որ սարսափելի ոչինչ չկա նրանում, որ Հայաստանը Իրանին թիկունքից խփեց՝ օդային տարածք տալով Ադրբեջանին: Իր ասած խոսքերն են: 
Կամ էլ, մի կողմից հիստերիկ է անվանում բոլոր նրանց, ովքեր իշխանություններին մեղադրում են Բաքվին օդային տարածք տրամադրելու մեջ, մյուս կողմից՝ ինքն է իշխանություններին մեղադրում Բաքվին օդային տարածք տրամադրելու մեջ: 

Էն սիլլոգիզմ են ասում, ինչ են ասում, այստեղ եթե կիրառենք, ապա հետևյալ բանաձևը կստացվի. «Ով իշխանություններին քննադատում է՝ Բաքվին օդային տարածք տրամադրելու համար, հիստերիկ է: Նաիրի Հոխիկյանը իշխանություններին քննադատում է Բաքվին՝ օդային տարածք տրամադրելու համար: Նաիրի Հոխիկյանը հիստերիկ է»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   790 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ