...

Շառից ու քաղաքականությունից հեռու

Շառից ու քաղաքականությունից հեռու

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանում կկազմակերպվեր, եթե Փաշինյանը գար ԱՊՀ գագաթնաժողովին: «Այստեղ մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ կապ հաստատել, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ իհարկե նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- ասել է նա:

«ՉԻ». Փաշինյանը չէր կարող Ղրղզստան մեկնել, որովհետև զբաղված էր: Հանրայինին հարցազրույց էր տալիս: 

Եվ հետո, ԱՊՀ գագաթնաժողովը մի քիչ անդուր հավաք է, այնքան էլ դեմոկրատական չի, մենակ պետությունների ղեկավարներն են հավաքվում, ոչ ոք տնեցիներից հետը մարդ չի տանում: Բա էլ գնար, ի՞նչ աներ:

Բացի այդ, էդ Պուտինը վայթե Հաագայի ոստիկանության կողմից հետախուզման մեջ է. գնար, հետը հանդիպեր, շառ էին անելու, ասելու էին՝ հլը նայեք, ում հետ է շփվում, պիտի Եվրոպայից ոտը կտրենք: 

Ճիշտ է արել, որ չի գնացել: Նեղանալը քաղաքական կատեգորիա է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ