...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ներկայացրել է այն աջակցությունը, որը պիտի ցուցաբերվի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին»։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը դա այնպես է ներկայացնում, ասես աջակցությունը ցուցաբերվում է ոչ թե ՀՀ բյուջեից (այսինքն՝ հարկատուների վճարած գումարներից), այլ իր սեփական գրպանից։ Խնդիրը «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին» ձևակերպումն է։ Նիկոլ Փաշինյանն իսկապես շատ «շուստրի» բան է մտածել։ Հո չէ՞ր կարող ասել «․․․ բռնի տեղահանված քաղաքացիներին», որովհետև հարց կառաջանար, թե ո՞ր երկրի քաղաքացիների մասին է խոսքը, իսկ նա այդ մարդկանց ՀՀ քաղաքացի չի համարում, ԼՂ քաղաքացի չի կարող ասել՝ Ալիևը կջղայնանա, Ադրբեջանի քաղաքացի չի կարող ասել՝ ժողովուրդը կջղայնանա։ Ոչ էլ կարող էր ասել «․․․ մեր հայրենակիցներին», որովհետև դա կնշանակեր, որ արցախցիների ու հայաստանցիների հայրենիքը նույնն է, մինչդեռ ինքն Արցախը մեր հայրենիքը չի համարում։ 

Եվ ահա ձևակերպումը գտնված է՝ «․․․ մեր քույրերին ու եղբայրներին»։ Ե՛վ գեղեցիկ է հնչում, և՛ քաղաքականապես անշառ է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3470 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ