...

Շատ հակասական ընտանիք դուրս եկավ

Շատ հակասական ընտանիք դուրս եկավ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։

Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»։

«ՉԻ». Հայտնի անեկդոտ կա. տղամարդը բողոքում է հարևաններից՝ «ախպեր բան չեմ հասկանում էդ ընտանիքից, կինը ասում է՝ շատ գոհ եմ քեզանից, մարդը հակառակը՝ բողոքում է»:

Լևոն Քոչարյանը հայտարարում էր, թե ոչ մի կապ չունեն 17-ի հետ, որևէ աջակցություն ու մասնակցություն չեն բերում նրանց շարժմանը, իսկ գրասենյակը՝ ի դեմս Վիկտոր Սողոմոնյանի, կոչ է անում աջակիցներին գնալ հանրահավաքի:

Կամ այդ ի՞նչ թիթիզություն է մի քանի հարյուր աջակիցներին հանրահավաքի գնալու կոչ անելը: Այդ մարդիկ միշտ էլ պարտաճանաչ հաճախում են գործի. երեքշաբթի օրերին գալիս են դատարան, շաբաթ օրն էլ կգան Քոչարյանի Թատերական հրապարակ:

Բայց ամեն դեպքում արձանագրենք Սողոմոնյանի անկեղծությունը: Հանրահավաքի ոչ մարդաշատ լինելու դեպքում այլևս չեն կարող ասել, թե Քոչարյանը հարյուր հազարավոր «աջարակիցներ» ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ