...

Շատ կասկածելի ակնարկ

Շատ կասկածելի ակնարկ

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է. «Հուլիսի 1-ին Բերձորում (Լաչին) նախատեսված համերգը կարող էր ավելի մեծ ու ավելի բովանդակային լինել, եթե վերջին պահին մի խումբ երգիչներ չհրաժարվեին տված խոսքից։ Հեշտ է Երևանի կենտրոնում նստել ու հայրենասիրությունից խոսել, բայց երբ ասում ես՝ արի գնանք Արցախ, առավել ևս մի քիչ ռիսկային վայրեր, շատերի մոտ միանգամից սկսվում է փորացավ, աշխատանքային խնդիրներ կամ հանկարծ հիշում են, որ հղի են»:

«ՉԻ». Յա: Տեսնես ո՞ւմ է ակնարկում մեդիափորձագետը: Մենք շոու-բիզնեսի աստղերի շարքերում Երևանի կենտրոնում հայրենասիրության թեմաներով երգող մենակ մի հոգու գիտենք, որ հղիության մասին հիշել էր: 

Բայց չէ, դժվար քոչարյանական (իսկ գուցե՝ նախկին քոչարյանական) լրագրողը ակնարկեր նրան: 

Իսկ մնացածի մասով ամեն ինչ հասկանալի է. շատ հավես գործ է Ֆրանսիայի հրապարակում հայրենիք փրկելը. բոլորի աչքի առաջ, լիքը տեսախցիկներ, լրատվամիջոցներ, արագ-արագ ցփնելով լացացնում ու ոգևորում ես ազգին: 

Թե չէ, հասնես Բերձոր... դրա մեջ դրայվ չկա:  

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ