...

Շորերը փոխելն ու մերկանալը տարբեր բաներ են

Շորերը փոխելն ու մերկանալը տարբեր բաներ են

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը կեղծ է համարել այն թեզը, թե իբր Հայաստանին Սահմանադրությունը փոխել պարտադրում են Թուրքիան ու Ադրբեջանը, ու հիշեցրել է, որ նոր Սահմանադրության թեմայով Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռևս 2020-ի փետրվարին։

Իհարկե, խոսել է։ Պարզապես այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի «փորացավը» Սահմանադրական դատարանն էր, և ոչ թե Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելը, զինանշան փոխելը, Արարատ-Արագած կամ պետություն-հայրենիք հակադրությունը, և այլն։ Բայց Տարոն Չախոյանը, իհարկե, կարող է ձևացնել, թե չի հասկանում, որ մի՛ բան է, երբ շալվարդ փոխում ես, որովհետև ցեխոտվել է, և բոլորովին այլ բան, երբ շալվարդ հանում ես, որովհետև դանակը կոկորդիդ դրած՝ ստիպում են անել դա։ Կարևորը՝ մարդը երկու դեպքում էլ հանում է շալվարը։ Իսկ դրանից հետո ի՞նքը կորոշի, թե ինչ հագնել, թե՞ դիմացինը կորոշի՝ ընդհանրապես թույլ տալ ինչ-որ բան հագնել, թե ոչ՝ արդեն էական չէ։

Հ․ Գ․ Նույն հաջողությամբ իշխանական քարոզիչները կարող են հայտարարել, թե անցյալից հրաժարվելու մասին էլ է Նիկոլ Փաշինյանը խոսել դեռևս նախքան 44-օրյա պատերազմը։ Օրինակ՝ նույն 2020-ին խոսել է Սևրի դաշնագրի մասին։ Ճիշտ է, հակառակ իմաստով է խոսել, բայց դե հիմա․․․ Կարևորը՝ խոսել է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3096 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ