...

Սսկվե՛ք

Սսկվե՛ք

Խոսելու դեմոն, խոսքային լուծ, քաջնազարական ախմախությունների հեղեղ։ Սա՛ է առայժմ հայկական սոցցանցերում տարածվող մերձիշխանական և իշխանական արձագանքը մայիսի 11-ից վերսկսված պատերազմական գործողություններին։ 

Չեն կարողանում լռել, փիառն ամեն ինչ է, անպոչ գդալի նման պետք է ցուցադրեն իրենց եղած-չեղածը։ 2020-ի «գյոռբագյոռը» հիշողներ կան, Արծրուն Հովհաննիսյանի, Արայիկ Հարությունյանի և, իհարկե, պարագլխի՝ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա բացարձակ ստերը չենք մոռացել, հատ-հատ հիշում ենք և հիշեցնելու ենք։

Սսկվե՛ք։ Պատերազմը ծանր գործ է։ Գործ անողը լաչառ կնկա նման մեյդան չի ընկնում։ 

1991-1994 թթ․ պատերազմի ժամանակ բարեբախտաբար ո՛չ սոցցանցեր կային, ո՛չ էլ այսքան խոսքային լուծ ունեցող դուսպրծուկ։ Բանակը, դիվանագետները, թիկունքը գործ էին անում, որովհետև իշխանությունը ոչ թե սեփական վարկանիշի մասին էր մտածում, այլ պետության։ Եվ սա՛ էր հաղթանակի կարևոր պայմաններից մեկը։

Սսկվե՛ք։ 

Խոսելու պարտականություն այսօր միայն դիվանագետներն ունեն, այն էլ ոչ թե հայ հասարակությանը դուր գալու, այլ պետության շահերը դրսում պաշտպանելու նպատակով։

Սսկվե՛ք։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ