...

Թալիբներ բոլոր երկրների, միացե՛ք

Թալիբներ բոլոր երկրների, միացե՛ք

«Թալիբան» արմատական շարժումը թվիթերի իր էջում Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել «ճգնաժամը լուծել երկխոսության և խաղաղ միջոցների ճանապարհով»։

«ՉԻ». Որպես կանոն, մենք անդրադառնում ենք իշխանության ներկայացուցիչների մտքերին, ընդդիմության ներկայացուցիչների մտքերին, քաղաքական և հասարարական գործունեություն ծավալող գործիչների, ուժերի մտքերին:

Բայց հիմա 2 օր է, մենք մի այնպիսի վիճակում ենք, երբ իշխանության ներկայացուցիչները զբաղված են բացառապես Ուկրաինայի դեպքերին ուշադիր հետևելով, ընդդիմության ներկայացուցիչները զբաղված են բացառապես Զելենսկու ու Փաշինյանի միջև զուգահեռներ անցկացնելով, հասարակական սեկտորի ներկայացուցիչներն էլ զբաղված են բացառապես թուքումուր անելով. մի մասը Արևմուտքին՝ Ուկրաինային քցելու և Զելենսկուն մենակ թողնելու համար, մի մասն էլ՝ Ռուսաստանին, դե, որովհետև Պուտինը վատ մարդ է:

Տակը մնացել է «Թալիբանը»: Ոչ թե հայկական, այլ իսկական: Հայկականը, ինչպես ասացինք, Փաշինյանին մեղադրում է, որ նման է Զելենսկուն ու խոստացել է, որ առաջիկա օրերին կխոստանա փողոցային պայքար սկսելու հստակ օր ու ժամ ասել: Կայֆավատ են լինում. ինչ՝ հայկականը, ինչ՝ իսկականը:

Բայց ինչ էլ լինի, սիրիական «Մուհաջիրին վալ-Անսար» շարժմանը չենք անդրադառնալու: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ