...

Տաքսի-մոնոներկայացում

Տաքսի-մոնոներկայացում

Երեկո էր՝ 19։30-ին մոտ։ Տաքսին շարժվում էր դանդաղ։ Կենտրոնում խցանում էր։ Եվ տաքսու վարորդն սկսեց իր մոնոներկայացումը՝ բաղկացած երկու արարից։ Ելույթը երբեմն ընդհատվում էր ուղևորի մեղմ առարկություններով։

Արար 1․

- Բոլոր բուհերը լցրել են կերնտրոնում։ Բա սենց պըտի ըլնի։ Ա՛յ, ես Նիկոլի ցավը տանեմ, որ դրանք տանի Աշտարակ, խախանդ կանցնենք էս փողոցներով։

- Բայց Աշտարակի Երևանի պետական համալսարան ո՞նց կլինի։

- Չէ՛, բան չեմ ասում, էդ մեկը թող մնա, բայց մյուսները թող հանի։ Կյանքը խախանդ կըլնի։ Իսկ դուք գիտե՞ք՝ երկրում քանի ուսուցիչ կա։

- Ո՛չ։

- 30 000։ Ես Նիկոլի ցավը տանեմ, ուսուցիչը մի միլիոն ա ստանալու, բայց որ ատեստավորվի՝ նոր։ Թե չատեստավորվի, ուրեմն դեբիլ ա։ Գիտե՞ք՝ 90 տոկոսը տեստ գրել չի իմանում։ Դե ուսուցիչների, էլի։ Դրա համար էլ էս օրի ենք։ Ես Նիկոլի ցավը տանեմ։ Դպրոցից ա սկսելու։ Համ էլ էդքան բուհ ինչների՞ս ա պետք։ Ձրիակերներ են, էլի։

- Ժամը յոթն անց կես է։ Էս խցանման հետ բուհերն ի՞նչ կապ ունեն։ 

- ․․․․․

Արար 2․

- Եռաբլուրի մոտով քշել չի լնում։ Սիրտս պայթում ա։ Էդ տղերքն ափսոս էին։ Բայց էդ էլ ռուսներից ազատվելու գինն էր։ Հիշում եք, չէ՞, Վրաստանն Աբխազիան ու էն մյուսը տվեց, դրանցից պրծավ։ Դե Նիկոլն էլ Ղարաբաղը տվեց, որ ազատվենք։

- Ինչի՞ց։

- Վա՜յ, ոչ թե ինչից, այլ ումից, Ռուսաստանից։ Դրանից կպրծնենք, Ուկրաինյան էլ կհաղթի։ Հետո Նիկոլը խաղաղություն կկնքի, հանգիստ կապրենք։ Թուրքերից մի վախի, պետք չի։ Գնալ-գալ կըլնի, առևտուր կբացվի։ Որ գնալ-գալը սկսվավ, սաղ կմոռանանք, հանգիստ կապրենք։ Հա՛, հաստատ։ Էդ ցեղասպանություն-մեղասպանությունն էլ կմոռանանք։ 

- Ո՞նց։

- Տենց։ 30 տարի սաղ քանդել են, ես Նիկոլի ցավը տանեմ, ուզում ա սարքի, ոտերի տակ փորում են ու փորում։ Բայց սարքելու ա, կտեսնեք։ 

- Կասկածում եմ։

- Չէ՛, սաղ լավ ա ըլնելու։ 

Վերջ, տեղ հասանք։ Անգիր արած տեքստն ավարտած տաքսիստը գոհ ժպտաց։ Մեկին էլ համոզեց-քարոզեց։ Իսկ դուք ասում եք՝ մամուլ, հեռուստատեսություն, ֆեյսբուք․․․ Տաքսի՛ նստեք և իմացե՛ք իշխանական քարոզչության հիմնական թեզերը։ 

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   911 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ