...

Տարեք Բազազի մոտ՝ թրեյնինգի

Տարեք Բազազի մոտ՝ թրեյնինգի

Իշխանությունների՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներին ուղղված ավելի անկաշկանդ գործելու հրապարակային ցուցումները ոստիկանները մի տեսակ բառացի են հասկացել։ Օրինակ՝ նրանք սկսել են մայթերի վրա հանգիստ կանգնած կամ քայլող մարդկանց վրա հարձակվել և նրանց բռնի ուժով տեղափոխել ոստիկանական մեքենաներ։ Ավելին՝ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ «կոտրում» առաջին հարկի բնակարանների պատուհանները, որպեսզի տանտերերից իմանան մուտքի երկաթյա դռան կոդը։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքացիներից մեկը հասցրել է մտնել կոդով դուռ ունեցող այդ շենքը, իսկ ծանրաքաշ ոստիկանները չեն հասցրել արագ վազել ու մինչև դռան փակվելը հասնել քաղաքացուն։ Կարմիր բերետավորների բազմաթիվ արշավանքներ տեսած ու հաղթահարած ժողովրդի համար այս տեսարաններն առաջին հայացքից են միայն ծիծաղաշարժ։ Իրականում դրանք ապացուցում են, որ փլուզումներից զերծ չի մնացել նաև այս համակարգը։ Երբեմնի «պրոֆեսիոնալներից»՝ բազազա-օսիպյանական շկոլայից կամ թայֆայից ոչինչ չի մնացել։ Նորեկներ են, որոնք մեկի վրա հարձակվում են յոթ հոգով, մյուսին ոստիկանական մեքենան են տեղափոխում տասնյոթ հոգով, ավելի ակնհայտ են «բոցավառվում» հատկապես կին քաղաքացիների հետ մոտ տարածությունում շփվելուց։ Նախկինում ոստիկանների հոգեխանգարմունքը վերահսկելի էր, այժմ նրանց հոգեբույժն էլ կդժվարանա օգնել։

Գոհար Վեզիրյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ