...

Տգիտության և ուրացողության 50 երանգները

Տգիտության և ուրացողության 50 երանգները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե 44-օրյա պատերազմից ինչ դասեր ենք քաղել, դա բանակի՞ պարտությունն էր, թե՞ ապաշնորհ կառավարման, ասել է. «Մեր պարտության հիմքերն իրականում դրվել են 1994-ի մայիսին: Մեր պարտությունը նոր չի սկսվել»:

«ՉԻ». Օրերս մեկը ֆեյսբուքում դիպուկ էր նկատել. ասում է՝ հենց ուզում ես իշխանությանը մի բան ասես, քոչարյանականներն են աչքի ընկնում, շեղում:

Ուզում ես ընդդիմությանը մի երկու «քաղցր» խոսք ասես, իշխանավորներն են մի էշություն անում կամ ասում: «Սենց սինխրոն իշխանություն ու ընդդիմություն ոչ մի երկրում չկա»:

Եվ իսկապես. ոնց 90-ականների վերջերից սկսել են ուրանալ մեր հաղթանակները, մեր նվաճումները, արտաքին քաղաքական դաշտում ունեցած ձեռքբերումները, այդպես էլ այս իշխանությունները շարունակեցին: Ուրացողության նույն ոճը, նույն բառամթերքը, մեծ-մեծ հոխորտալու և արդյունք ստանալու տարբերությունը: Ավելի ներդաշնակ հոգեեղբայրներ հնարավոր չէ պատկերացնել:

Անիմաստ էլ է սրանց ինչ-որ բան բացատրես. հիմա որ այս մարդիկ իրենց տգիտության, մանրության, փոքրոգության և պարտությունների մեղավոր են համարում բոլորին, բայց միայն ոչ իրենց, ի՞նչ բացատրես: 

Եթե Հակոբ Ասլանյանի շեֆը հայտարարի, որ 2020-ի պարտության հիմքերը դրվել են 1815 թվի Վիեննայի կոնգրեսում, կարող եք չկասկածել, այդպես էլ կասի: Պետականությունը կտանեն դեպի լիակատար վերացում, կասեն՝ դե, մենք մեղավոր չենք, պատասխանատուն Լենկ-Թեմուրն է: 

Հռոմեացի փիլիսոփա Սենեկան մի լավ խոսք ուներ. «Տգիտությունը դժբախտություններից փրկվելու վատ միջոց է»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ