...

Տեղդ վեր ընկիր

Տեղդ վեր ընկիր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ քանի դեռ Հայաստանը չի փոխել իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի, ասել է. 

«Ալիևը, այո, կարող է հոխորտալ, որովհետև այլևս չի կարողանում ուժով հասնել իր ուզածին: Նրանք, որոնք միամտաբար կարծում են, թե Ալիևի հոխորտածի հետևում մի բան կա, ես վստահ եմ, որ չկա:

Վարչապետի վերջին արտահայտությունների մեջ դուք պետք է տեսնեք, որն է կոնկրետ հստակ և նախանշված ասում է՝ Ալիև, սա է ճշմարտությունը և վերջացավ, գնաց, դու պետք է հետ քաշվես, ուզես-չուզես, պետք է լինի այնպես, ինչպես իմ ժողովուրդն է ուզում»:

«ՉԻ». Բա, Ալիև, Ալիևի մեկը... իմացա՞ր: Ֆսյո... հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան քո ուզածով եղավ: Էսօրվանից մեր ուզածով է լինելու:

Ավելի ճիշտ՝ ժողովրդի ուզածով: 

Ուղղակի այստեղ մի հատ պահ կա. որ հերթական աղետն են բերում մեր գլխին, ձեռքերը պարզում են, ասում՝ դե, ինչ անեինք, ժողովուրդն այդպես էր ուզում: 

Մի ամիս է, գլուխներս արդուկում էին Սահմանադրությունը, զինանշանը, օրհներգը, ինչ կա, չկա փոխելու մասին մտքերով, հիմա հանկարծ... չէ, վայ, ժողովուրդն ուրիշ բան է ուզում: Կարծես մի ամիս առաջ ժողովուրդն ուրիշ բան է ցանկացել:

Տպավորություն է, որ հիմիկվանից պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ