...

Տիկին կոշկակարը

Տիկին կոշկակարը

«Փողոցներում մարդկանց բառացիորեն պառկեցնում են ասֆալտին, տուգանում են և ստորացնում, և ինչ-որ խամաճիկ իրեն իրավունք է վերապահում ասել՝ դե, կրեք էլի էդ դիմակը․․. Այդ խամաճիկը շատ լավ գիտի, որ հարցը ամենևին էլ դիմակը չէ, հարցը մարդկանց մեջ վախի մթնոլորտը ամրացնելն է․․․ Բայց և չեն հասկանում սրանք, այս անհայրենիք «Բ»-ի տղերքը, որ ստորացվող քաղաքացուն ոչինչ չի վախեցնում այլևս․․. Այդ քաղաքացին մնացել է անգործ՝ 40 և ավելի տոկոս գործազրկությունն արդեն ռեալ փաստ է, դատարկ գրպանները արդեն ահասարսուռ են, երեխաները, որ ամբողջ կես տարի զրկվեցին կենդանի շփումներից, արդեն ահասարսուռ են, ծերերը, որ վախենում են հազալ ու փռշտալ, որովհետև տնեցիք սարսափում են այդ հազից, բոլոր սրճարան-ռեստորանները մահվան պես դատարկ են ու լքված, բոլոր խանութները և մոլերը սարսափազդու լքված են․․․»:

Սա հատված էր ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումից:

«ՉԻ». Իշխանությունից զրկված հանրապետականներն օր օրի ավելի անտանելի են դառնում: Ազգային արժեքներից բարբաջող տիկինը չի խորշում արտահայտվել վերջին կոշկակարի բառապաշարով: Տիկին Բոզիկյանը երկու տարի է, չի կարողանում համակերպվել, որ ժողովուրդը իրենց նետել է պատմության աղբարկղը՝ տարիներ շարունակ ստորացնելու, արհամարհելու և ունեզրկելու պատճառով:

Եվ թերևս հիմա իրենց մնացել է մի բան՝ աջուձախ հայհոյել: Հայհոյել ճիշտ նույն կերպ, ինչպես իրենց հետ վարվել են կուսակցական բոսսերը՝ մանդատ շնորհելու դիմաց:

Միայն 10 տարի Ձեր կուսակցական շեֆը երկրի ղեկավար էր: Ինչո՞ւ մի օր չասացիք, ա՛յ «Բ»-ի տղա, ի՞նչ խղճով ես գնում Բադեն-Բադեն, երբ երկրում 30 տոկոսանոց գործազրկություն է:

Ինչո՞ւ մի օր չարտահայտվեցիք՝ ա՛յ «Բ»-ի տղաներ, երկրում ամեն 5-րդ երեխան կիսասոված է քնում, ի՞նչ խղճով եք դղյակներ կառուցում, կամ, ասենք, բանկում 30 միլիոն դոլար կուտակում:

Կարող էիք, չէ՞, օրինակ՝ Ձեր խնամուն ասել՝ ա՛յ «Բ»-ի տղա, մանկատան սաների փողերով Դավիթաշենում դղյակ չեն կառուցում:

Անգամ հեղափոխությունից հետո կարող էիք ասել՝ ա՛յ «Բ»-ի տղաներ, չէի՞ք կշտանում, որ անգամ մեր երեխաների տուշոնկաներն էիք յուրացնում:

Եվ վերջում, ուղեղներն այնքան է չորացել, որ տարրական մաթեմատիկա չեն կարողանում անել. կարանտին հայտարարված է մարտի կեսերից, ուստի ոչ մի դեպքում 6 ամիս չի անցել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3915 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ