...

Վատ ընդդիմադիրին ի՞նչն է խանգարում

Վատ ընդդիմադիրին ի՞նչն է խանգարում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ չեն համախմբվում, ասել է. «Կարևորագույն խոչընդոտներից մեկը հետևյալն է՝ նախկին նախագահ կոչեցյալների շարունակելը մնալ քաղաքականության մեջ: Այդ երեքին ես հորդորում եմ, լինի Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, լինի Սերժ Սարգսյան, հեռացե՛ք քաղաքականությունից, դո՛ւրս եկեք, ձեր պատճառով խոչընդոտվում է մեր ժողովրդի միաբանությունը»:

«ՉԻ». Մի հատ անեկդոտ հիշեցինք, երբ սանտեխնիկի են դատում.

- Դուք ինչո՞ւ եք մուրճով հարվածել նկարիչին:

- Առաջին հերթին, նա իմ դարպասին սեռական օրգան էր նկարել:

Նկարիչը հակադարձում է.

- Դա սեռական օրգան չի, այլ արվեստի նմուշ: Ես նկարիչ եմ, այդպես եմ տեսնում ու ընկալում:

Սանտեխնիկն էլ.

- Երկրորդ. մուրճը մանկական խաղալիք էր, պլաստմասից:

- Իսկ ոստիկանության արձանագրությունում նշված է, որ մուրճն իսկական էր, երկաթից:

- Ես սանտեխնիկ եմ, այդպես եմ տեսնում:

Հիմա որ Ժիրայր Սեֆիլյանին հարցնեն, թե իր ազգափրկիչ առաքելությանը նախկին նախագահները ո՞նց են խանգարում, ասելու է՝ դե, ես ընդդիմադիր գործիչ եմ, այդպես եմ տեսնում: Շատ ուժեղ ընդդիմություն է, ուղղակի երեք նախագահները չեն թողնում, որ երկիրը փրկեն: Երևի դրա համար էլ բևեռականները հանրահավաք անելուց հետո երթ են անում դեպի Եվրամիության գրասենյակ: Պահանջում են, որ Եվրոպան ճնշում գործադրի Լևոնի, Սերժի ու Ռոբերտի վրա, որ նրանք քաղաքականությամբ չզբաղվեն: 

Բա սրանց պրիմիտիվությունը: Ասենք թե, նախկին նախագահները վերջնականապես հեռացան քաղաքականությունից: Դրանից ձեզ ի՞նչ: Էդ ինչի՞ց եք որոշել, որ նախկին ղեկավարների համակիրները դրանից հետո գալու են ձեր ոտքերն ընկնեն: Ոնց 10,5 հոգի եղել եք, նույն 10,5 հոգին էլ մնալու եք: Նախկին ղեկավարները հեռանան, տեղը ուրիշները կգան, դուք ոնց լուսանցքում եք եղել, այդպես էլ մնալու եք այնտեղ: Եվ վերջապես, դուք ո՞ւմ եք պետք, եթե ձեր անճարակությունը պայմանավորում եք այլ ուժերի գոյությամբ:

Իմիջիայլոց, երեք նախկին նախագահների խանգարիչ գործոնի մասին առաջիններից մեկը բարձրաձայնել է... գիտե՞ք ով. Նիկոլ Փաշինյանը: Երբ արդեն թռավ Տեր-Պետրոսյանի վրայից, մի քանի հոդված գրեց, որ այս երեքի պատճառով Հայաստանի քաղաքական դաշտը արատավոր շրջանի մեջ է ընկել: Совпадение?

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ