...

Վախենո՞ւմ եք, Վահե Հակոբյանի հետ գնացեք

Վախենո՞ւմ եք, Վահե Հակոբյանի հետ գնացեք

«Ես նույնիսկ այսօր, անձամբ ես վախենում եմ Սյունիք բան անեմ՝ գնամ, որովհետև մերոնք կարող է հաղորդեն ադրբեջանցիներին, մեզ գերեվարեն, տանեն, կոնկրետ իմ գլխի համար փող են խոսք տվել»:

Հայտարարության հեղինակը Հրանտ Բագրատյանն է:

«ՉԻ». Մեկը հարցնի՝ գերեվարեն, որ ի՞նչ անեն: Ասենք՝ հայտնվեցիք Բաքվում, ի՞նչ օգուտ եք տալու: Եթե Հայաստանում գտնվելով և օրական չտեսնված քանակության ապատեղեկատվություն տարածելով՝ մի քանի տասնյակ հետևորդ ունեք, ապա Բաքվում գտնվելով՝ դրանց էլ եք կորցնելու:

Հատուկ ծառայությունները երբեմն լուրջ օպերացիաներ են իրականացնում իրենց շատ կարևոր գործակալներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, բայց շպիոն Օնիկի համար ոչ ոք մատը մատին չի խփելու:

Այնպես որ՝ հանգիստ գնացեք Սյունիք, իսկ եթե այնուամենայիվ վախենում եք, խնդրեք Վահե Հակոբյանին, թող իր ուղղաթիռի ուղևոր դարձնի: Եթե անգամ գերեվարեն էլ, մենակ չեք լինի, հետներդ կարատեիստ տղա կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ