...

Վճարիր ու հանգիստ քնիր մինչև ժամը 07-ը

Վճարիր ու հանգիստ քնիր մինչև ժամը 07-ը

Համացանցում հրապարակվել է Երևանում գործող Telcell վճարման համակարգի լուսանկար, ըստ որի՝ ապարատով կարելի է վճարումներ կատարել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«ՉԻ». Հա, ի՞նչ: Իրականում արդեն ժամանակն է, որ մեր երկրի բոլոր բնակավայրերում տեղադրվեն վճարման քաղաքական ապարատներ: Որ սեղմես մոնիտորի վրա, միանգամից բոլոր կուսակցությունների և դաշինքների ցանկը բերի, իմանաս՝ ում ու ինչքան ես վճարում:

Օրինակ՝ ՔՊ-ինը պետք է վճարել՝ սեղմելով «Մեկ պատուհան՝ դեպի խաղաղություն» կոճակը:

«Հայաստան» դաշինքին կարելի է նվիրատվություն անել «Մեկ ընդդիմություն, մեկ տենդեր» կնոպկայով՝ ԱՄՆ դոլարով:

«Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» բաժինը չի աշխատում, կնոպկան հանել են, միայն հանրապետական նշանակության ապարատներից՝ մտնելով «շախ» բաժինը և սեղմելով «մատ» կնոպկան:

ՀՅԴ-ին կարող եք վճարել միայն արյամբ, հատկապես՝ 2-րդ և 3-րդ կարգի, բացասական ռեզուսի:

Ազգային Բևեռը անդամավճար չունի, մենակ նվիրատվություն է, որը կարող եք անել բոլոր ռեստորաններից և միայն՝ կանադական դոլարով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ