Լացի պատ Մոսկվայում
Մենք էլ ասում ենք, այս շաբաթ էս ի՞նչ ներռոբասերժական փոխադարձ հրետակոծություն էր սկսվել: Իրար դնգստում են մի ուրիշ ձև:
Բայց... հերթով: Ուրեմն, վերջերս տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն դարձել է Հայաստանի հարցերով կուրատորը: Կամ, քոչարյանական լեքսիկոնով՝ Հայաստան նայողը:
Դրանից հետո, հիմա երբ գնաք Մոսկվա, այնտեղ Կրեմլի պատերի տակ լիքը ծանոթ դեմքեր կտեսնեք: Ընդդիմադիր դաշտի ազգափրկիչ դեմքեր: Սաղ գիշեր այնտեղ սառում-փետանում են, մենակ թե Կիրիենկոն մի հատ իրենց բարևի: Ու բոլորն էլ նույն նպատակով են գնում. Սերգեյ Վլադիլենովիչ, իմ վրա ստավկա դրեք, ես ձեր ուզած մարդն եմ, Հայաստանում սաղ հարցերը կլուծեմ, ձեզ ինչ պետք է, կանեմ:
Օբլիկո ամորալե
Բա ձեզ թվում է, Քոչարյանն ինչի՞ է սենց թրփոշացել, մեյդան ընկել, հարցազրույցներ է տալիս, «նաեզդներ» է անում Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների դեմ: Մի ամիսուկես առաջ գնացել էր Մոսկվա, ղավուր լիներ: Հիմա էս երկու օրը նորից գնաց, եկավ, հավաքեց սեփական մակնիշի լրագրողներին ու հայտարարեց, որ ինքն է գերագույն ու գլխավոր փրկիչը, լավագույն «քրայզիզ մենեջերը», ու վաբշե Նիկոլ Փաշինյանին մնացել է 427 օր: Չգիտենք, ոնց որ թե այդքան է մնացել հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Հիմա մնացել է 424 օր:
Յանի, Կրեմլում ընդունել են իր «չելոբիտնայան»: Մնում է, որ այստեղ ընդդիմադիր դաշտը մաքրի Սերժմերժական էլեմենտներից: Դրա համար են այսպես Սերժ Սարգսյանին «տոպկում»: Մենակ Շանթ Հարությունյանի հետ կապված պատմությունն ամեն ինչ ասում է:
Թարսի պես, Կրեմլի պատերի մոտ ուրիշ մարդիկ էլ են եղել: Եսիմ, Լավրովը եկավ Հայաստան, թփթփացրեց Արարատ Միրզոյանի ուսը, թե:
Ու մինչ Քոչարյանը կատաղած կրծոտում է պռոշները, Սերժ Սարգսյանն էլ այնտեղ «կծեց» իրեն:
Մի խոսքով, կծես-չայ խմես տեսարանների սեզոնը բացված է: