...

Խելքին որ մի քիչ զոռ տար, վատ չէր լինի

Խելքին որ մի քիչ զոռ տար, վատ չէր լինի

««ՀՀ իշխանությունները լավ կլիներ կառավարեին, նրանք չեն անում այդ ադեկվատ քայլը, և դա էլ առաջ է բերում երրորդ հարցը՝ առնվազն պետք է տեղի ունենա կառավարության հրաժարականը, ստեղծվի ռազմական կոմիտե, որը կղեկավարի հանրապետությունը»: Դիտարկմանը, թե արդյո՞ք դրա համար նախադրյալներ կան, Բագրատյանն ընդգծեց. «Նախադրյալը ո՞րն է, դա միակ ճանապարհն է, որ կարող ենք փրկվել, ի՞նչ նախադրյալ»»: 

Սա հատված էր Հրանտ Բագրատյանի` hayeli.am-ին տված հարցազրույցից:

«ՉԻ». Պատերազմից հետո Բագրատյանը պետք է դեսպան նշանակվի՝ Ադրբեջանի դեսպան Հայաստանում: Եվ Ադրբեջանի ղեկավարներին առանձնապես չպետք է մտահոգի, որ Բագրատյանը թուրքերեն չգիտի. փոխարենը շատ լավ տիրապետում է Հայաստանի ներքաղաքական վիճակին, մեծ շրջապատ ունի և լավագույնս է սպասարկում ուրիշի օրակարգերը:

Եթե Բագրատյանը խելքին մի քիչ զոռ տար, ապա կհասկանար, թե ինչ իրավիճակում է հայտնվել պետությունը. պատերազմ, որն ուղեկցվում է Թուրքիայի մեծ աջակցությամբ, կորոնավիրուս, սահմանների փակվել, արտասահմանյան տրանսֆերների կտրուկ նվազում և այլն: Բայց պետությունը կառավարվում է, ցնցումներ չկան, իսկ բանակը չի դժգոհում մատակարարումներից:

Սակայն Բագրատյանը նման ցանկություն չունի, նա օրակարգ է սպասարկում: Միայն մի գաղտնիք կա՝ մի քանի տենդե՞ր է շահել, թե՞ միայն ապշերոնյան մեծ պատվերն է կատարում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1283 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ