...

Զարթնե՞լ եք

Զարթնե՞լ եք

Լրագրող Նաիրի Հոխիկյանը կոչ է արել. «Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին, 

Դիմում եմ Հայաստանի բոլոր ժամանակների նախագահներին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին և նրանց հետևորդներին,

Դիմում եմ Արցախի բոլոր ժամանակների նախագահներին և նրանց հետևորդներին, բոլոր արցախցիներին,

Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն հետևորդներին, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ այդ մարդը խաբել է և վաճառում է մեր հայրենիքը։

Եկեք մի կողմ թողնենք մեր քաղաքական ու անձնական շահերը և միավորվենք հանուն հայկական պետականության»:

«ՉԻ». Հետաքրքիր է, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը արտոնագրեր իր գաղափարները, առաջարկները, մտքերը, և որևէ մեկը դրանք կրկներ՝ պահպանելով հեղինակային իրավունքները, այս մարդիկ ի՞նչ էին խոսելու:

Տեր-Պետրոսյանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ առաջարկներ և գաղափարներ է ունեցել, որոնք կտրականապես մերժվել են: Հետո անցել է որոշ ժամանակ, ու այդ նույն մերժողները նույն առաջարկները, գաղափարները նոր փաթեթավորմամբ այնպես են ներկայացնում, կարծես սեփական մտքի արգասիք է: 

Հիմա Նաիրի Հոխիկյանը Տեր-Պետրոսյանին կոչ է անում միավորվել: Հանուն հայկական պետականության: Տեր-Պետրոսյանին: Այն մարդուն, որն այդ կոչն արել էր խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց Նաիրի Հոխիկյանի առաջնորդը դա մերժեց: Ու այդ առաջնորդի կողքին կանգնած մարդիկ ծափ տվեցին այդ մերժմանը: 

Տեր-Պետրոսյանի առաջարկի իմաստն էլ հենց դա էր՝ միավորվել հանուն հայկական պետականության փրկության: Մերժել են, երկիրը նաև այդ պատճառով էս օրն է ընկել, ու հիմա իրենք են նույն բանը ասում: Ու այնպիսի տոնով, կարծես իրենք միավորվողն են, Առաջին նախագահն էլ՝ չմիավորվողը: Բա անեկդոտ չի՞: 

Եկեք մի կողմ թողնենք մեր քաղաքական ու անձնական շահերը և միավորվենք: Բա ասա, որ՝ ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ