...

12 միլիոնի գործը չի կպնում

12 միլիոնի գործը չի կպնում

ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցին, գրել է. «Եթե Սևրի պայմանագիրը միջազգային քաղաքականության մեջ որևէ նշանակություն չունի և մեռելածին է, ապա ինչի՞ հիման վրա են Բրիտանական կայսրությունը և Ֆրանսիան ստացել Միջին արևելքի մի շարք տարածքների վրա մադատներ և ի՞նչ իրավական հիմք ունի Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության, Իրաքի, Քուվեյթի և այլ պետությունների ստեղծումը Օսմանյան կայսրության տարածքի վրա»:

«ՉԻ». Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մեր այս բևեռագետ-քռագետները մենակ Լևոն Զուրաբյանին են վրա տվել: Իրենց բաժին շանթ ու որոտը ստացել են նաև Թաթուլ Հակոբյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Հակոբ-Մովսեսը, Կարպիս Փաշոյանը և նույնիսկ ԱՄՆ պետդեպից սնվող «Ազատություն TV»-ի հայկական մասնաճյուղը` Թամրազյան Հրայրի գլխավորությամբ: Իրենց որակումներն են:

Այսինքն՝ Գլենդելի ռեստորաններից սնվող աժբ-ականների համար «Ազատություն TV»-ն դառնում է ԱՄՆ պետդեպից սնվող, եթե նրա եթերում իրենք չեն լինում: Իսկ եթե իրենք են խոսում «Ազատություն TV»-ով, ուրեմն՝ վերջինս խոսքի ազատության բաստիոնն է Հայաստանում, աշխարհի լավագույն լրատվամիջոցը: 

Իսկ Արա Պապյանն ու մյուս քռագետներն այսպես նեղվել են, որովհետև Գլենդելի ռեստորաններում ու կողքի փողոցի շաուրմայանոցում այդպես էլ չկարողացան հավաքել այն բաղձալի 12 միլիոն դոլարը, որը թույլ կտար Թուրքիան կործանել: Դրա համար խորհուրդ ենք տալիս հայացքներն ուղղել Սան-Ֆրանցիսկոյին. այնտեղ ոչ միայն ընտիր ռեստորաններ կան, այլ նաև աշխարհի լավագույն ծորակի ջուրը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1894 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ