...

8 րոպե՝ Հայաստանի փրկության համար

8 րոպե՝ Հայաստանի փրկության համար

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ Արա Պապյանը հայտարարել է. «Հենց ռուսական զորքը դուրս գա Հայաստանից, 8 րոպեում դաշնակից ԱՄՆ-ը ռազմական օգնություն կտրամադրի մեզ»:

«ՉԻ». Շատ... շատ հայրենասեր մարդ է Արա Պապյանը: Ընդ որում՝ նրա հայրենասիրությունը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա: Ինքը ուրիշների նման հավայի չի տուֆտում, թե Թուրքիան պետք է կործանվի:

Ոչ, նստում, հստակ բիզնես-պլան է կազմում, աշխատավարձներն՝ էսքան, ամորտիզացիան՝ այնքան, ԱԱՀ, դես-դեն, ու ստանում է Թուրքիան կործանելու համար պահանջվող հստակ թիվը՝ 12 միլիոն դոլար: 

Հիմա էլ նստել, հաշվարկներ է արել, ստացել է 8 րոպե: 

Բայց մենք էլ ենք ուզում հասկանալ, թե էս 8 րոպեն ոնց է ստացվել: Դիցուք, Ռուսաստանը զորքերը Հայաստանից հավաքում, տանում է: Դրանից հետո 8 րոպեում ամերիկացիները որտեղի՞ց մեզ պետք է ռազմական օգնություն տան:

Ոնց հաշվեցինք, գցեցինք-բռնեցինք, ծանրութեթև արեցինք աշխարհաքաղաքական զարգացումները, սահմաններում իրավիճակը, ճանապարհների առկայությունը, մենակ մի տարբերակ մնաց. 8 րոպեում ամերիկացիները մեզ կարող են զենք-զինամթերք տալ, եթե այն ԱՄՆ-ի դեսպանատան շենքի տարածքում է: Հաստատ, հաստատ: Մենք էլ ասում ենք՝ էս ամերիկացիներն ինչի՞ են այսքան մեծ դեսպանատուն կառուցում: Հիմա արդեն պարզ է. դրա մի մասը պարզապես զինպահեստներ են: Արա Պապյանին էլ ասել են՝ մի բան արա, ռուսները ստեղից գնան, ապեր, 8 րոպեում զենքը արագ-արագ ցփնելով կշարենք դեմներդ: Տանկից բռնած մինչև F-17 կործանիչ, վերջին սերիայի «Տոմահավկեր», դաժե ավտոյի բանտաժ էլ կտանք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ