...

ԱԱԾ-ն երբ է բացահայտելու Վարդուշ տոտայի կրպակից արված գողությունը

ԱԱԾ-ն երբ է բացահայտելու Վարդուշ տոտայի կրպակից արված գողությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: Այս մասին ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք, թե 3000 դոլարի կաշառքի դեպքը ԱԱԾ ո՛ր ստորաբաժանումն է բացահայտել: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են օտարերկրյա գործակալներն իրենց այսքան ազատ և անկաշկանդ զգում Հայաստանում: Հակահետախուզությունը զբաղված է ոչ թե նրանց փնտրելով, այլ ընդունելության քննություններով:

Հաջորդիվ հակահետախուզությունը կբացահայտի Վարդուշ տոտայի կրպակից արված գողությունը, «Օդնոկլասնիկով» 1000 դրամ լիցքավորելու խարդախությունները, արտասահմանից բերված խոզի միսը տեղականի տակ վաճառելու մախինացիաները և նմանատիպ այլ ծանր, երկրին սպառնացող հանցագործություններ:

Այս օրերին երկրի հակահետախուզությունը պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար, փորձեր բացահայտել, թե ինչպես թշնամու ձեռքում հայտնվեցին շատ կոորդինատներ, Հայաստանից ովքեր և ինչպես օժանդակեցին թշնամուն: Բայց ոչ, զբաղված են թիթեռ նկարելով, այդպես հեշտ է, ուսադիրներ ստանալն էլ՝ անհամեմատ դյուրին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ