...

Ահագին պլյուսով ենք

Ահագին պլյուսով ենք

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնք երեկ շնորհավորել են Ադրբեջանի «հաղթանակի» օրը. Թուրքիա, Թուրքմենիա, Ղազախստան, Ուզբեկստան, Բելառուս, Պակիստան, Իրան, Ալժիր, Հունգարիա, Բրիտանիա, Իտալիա, Իսրայել:

«ՉԻ». Կարճ ասած, ՀԱՊԿ-ն է շնորհավորել՝ առանց Ռուսաստանի, մեր հարևաններն են շնորհավորել՝ առանց Վրաստանի: Էլի էժան ենք պրծել:

Հունգարիան ու Իտալիան այսօր Ադրբեջանից գազ են ստանում, Բրիտանիան նավթի գործ է անում, Իսրայելը զենքի առևտուր... Սա ուղղակի ցույց ենք տալիս, որ Ադրբեջանին շնորհավորող երկրների արեալն ինչքան մեծ է. Եվրոպայի էն ծերից մինչև Պակիստան: Պատճառը միայն այն չէ, որ Ադրբեջանը նավթ ունի:

Պատճառը նաև այն է, որ այսօրվա դրությամբ Հայաստանը ոչինչ չունի. ոչ նավթ, ոչ դաշնակից, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, ոչ էլ՝ որևէ մեկի համար հասկանալի քաղաքականություն:

Բայց պետք չէ շատ հուսահատվել. առնվազն մի 200 պետություն էլ կա, որ չի շնորհավորել Ադրբեջանին, համարենք, որ սա էլ մեր ձեռքբերումն է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ