...

Ընդդիմության թիվ մեկ խոչընդոտը

Ընդդիմության թիվ մեկ խոչընդոտը

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ոչ Ֆրանսիայի հրապարակ, ոչ էլ ԱԺ նիստերի դահլիճ»:

«ՉԻ». Դե հիմա ասեք, թե Արտակ Զաքարյանն ինչո՞վ է տարբերվում էն կվն-շիկից: Եթե մեկն իր կարծիքը չկիսող, ժողովրդի մի մասին, կապ չունի՝ որ մասին, էդ մասը մեծ է, թե փոքր, բայց մի մասին դավաճան, անհայրենիք, անաստված է համարում, դրանից հետո նա ակնկալում է այդ նույն ժողովրդի աջակցությո՞ւնը:

Բռնել, մի ամիս է քաղաքում անբովանդակ կրկես եք բեմադրում, ուզում եք, որ մարդիկ այդ կրկեսի մասնակից դառնա՞ն: Բա կրկես չի՞, որ ամեն օր մարդկանց ինչ ասես չեք անվանում ու որակում: 

Ինչ վերաբերում է փողապաշտին, եկեք, գոնե դուք մի խոսեք, էլի, փողապաշտությունից: Խոսքը Արտակ Զաքարյանի մասին չէ, այլ նրանց, ովքեր իրենց իշխանությունը բացառապես փողապաշտության հաշվին էին պահում ու պահպանում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ