...

Ամեն ինչ ասված է

Ամեն ինչ ասված է

Տնտեսագետ Հայկ Բալանյանը մի հետաքրքիր դիտարկում է արել իր էջում, որը կցանկանայինք ներկայացնել:

Գրել է. «Լևոն Զուրաբյանը ժամանակին անդրադարձել է այս իրավիճակին, ընդգծելով, որ առանց պաշտոնական լիազորությունների Մոսկվա բանագնաց ուղարկելը անիմաստ է:

Իրոք, առաջին հարցը յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ բանակցողների լիազորությունների շրջանակն է, որ հետագայում ջանք ու ժամանակ թափելուց հետո Փաշինյանը «կրուտիտ» չանի, բա իրենք լիազորություն չունեին նման բաներ պայմանավորվել, հետևաբար այդ ձեր բանակցածը ես չեմ ընդունում:

Բայց այս հարցում մի ուշագրավ կետ էլ կար:

Եթե բանակցությունները վարեին Լևոն Տեր-Պետրոսյանը ու Ռոբերտ Քոչարյանը, դա իսկապես փրկություն կլիներ Փաշինյանի համար:

Որովհետև կարող էր ասել, թե երկու Նախագահ բանակցել-պայմանավորվել են, ես մեղք չունեմ, փաստի առաջ են կանգնեցրել, ստիպված կատարում եմ:

Ամբողջ պատասխանատվությունը կմնար առաջին ու երկրորդ Նախագահների վրա:

Բայց այդ շանսը չօգտագործվեց ևս:

Ինչո՞ւ:

Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միասին աշխատելու մեջ, միասին Մոսկվայում գտնվելու մեջ Փաշինյանը իշխանության համար վտանգ տեսավ: Բա որ ազգային համաձայնությա՞ն գային իր դեմ, ինչպես նաև՝ ըստ օդում կախված լուրերի՝ պահանջում էին ռուսները:

Ո՞ւր մնաց այդ երկու իր ամենաատելի թշնամիներին դեռ պաշտոնական կարգավիճակ տա:

Իր իշխանության պահելու բնազդները ազգային խնդիրների լուծումից ավելի ուժեղ դուրս եկան:

Այդ իսկ պատճառով լիազորություններ չտվեց, դե բա տուրիստի կարգավիճակով գնացեք՝ իմանալով, որ ռուսները ժամավաճառությամբ չեն զբաղվելու»:

«ՉԻ». Երբ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ստատուս-լոլո-խառնակչություններն էլ չեն անցնում, ահավասիկ, դրա վառ ապացույցը: Այսինքն, մարդիկ, որոնք մասնակից չեն եղել նախկին նախագահներ-կառավարություն բանակցություններին, մամուլից գիտեն նրանց լիազորություններ տալու պատմությունը, դրա հետ կապված պարզաբանումները, շատ պարզ հասկացել են, թե իրականում ինչ է եղել:  

Հաստատ, Նիկոլ Փաշինյանը նաև այդ պատճառով նախկին ղեկավարներին չի լիազորել՝ Մոսկվայում բանակցություններ վարել, որովհետև ոչ միայն մտածել է, որ կարող է գլխին սարքեն, ռուսների հետ ինչ-որ բան պայմանավորվեն, գան Երևան՝ իրեն աթոռից գցեն, այլ նաև՝ իր ռեյտինգի համար: Բա կարող է, մարդիկ ասեին՝ հլը նայի, է՜, Նիկոլը իբր պետության ղեկավար է, բայց Արցախի հարցով Լևոնն ու Ռոբերտն են զբաղվում: Ուրեմն, էդքան հեղինակություն չունի, դիվանագիտական հմտություններ չունի, որ ինքը դրանով զբաղվի: 

Այսինքն, Հայաստանի նախկին երեք ղեկավարները, Արցախի նախկին երկու նախագահները, իրար խառնված, փորձել են պատերազմի դադարեցման և նպաստավոր հաշտություն կնքելու ուղղությամբ օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, կապերը, Փաշինյանը սրա մեջ իր համար ավելի մեծ վտանգներ է տեսել, քան՝ որ թշնամին հասել է Շուշի:

Ահա, այս պարանոյայից ելնելով, զուտ իր իշխանությունը պահելու համար, Փաշինյանը զոհաբերեց Արցախն էլ... հիմա հերթը հասել է Հայաստանին:  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ