...

Անալին

Անալին

«Ես ուրախ եմ, որ աղի օգտագործման հետ կապված հարցը նման հնչեղություն ունեցավ և առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավելու առողջ ապրելակերպի և սննդակարգի նկատմամբ»,- հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես միշտ նախարարը կամ չի ընկալել տեղի ունեցածը, կամ էլ նրան սխալ են զեկուցել իրավիճակը։ Նախարարին երևի խնայել են ու չեն հայտնել, որ աղի հետ կապված հարցը «վատով» է հնչեղություն ստացել։ Չեն զեկուցել, որ քաղաքացիների ուշադրությունն էլ համապատասխանաբար սևեռվել է ոչ թե առողջ ապրելակերպի կամ սննդակարգի, այլ նախարարության և նախարարի այս նախաձեռնության վրա։ Երկրորդ տարբերակ էլ կա․ հնարավոր է նախարարին լավ էլ մանրամասն զեկուցել են, կամ էլ նա հենց անձամբ է մամուլից ու սոցիալական մեդիայից տեղեկացել ամենի մասին։ Բայց հիմա շարունակում է ձևանալ, թե քննարկումները կարևոր են, իսկ ինքն էլ մտածում է ազգի առողջության մասին և պատրաստ է հանուն այդ գաղափարի դառնալ ծիծաղի առարկա։ Շատ անձնազոհն է։ Ափսոս, որ գնահատող չկա։  

Գոհար Վեզիրյան


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1081 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ