...

Անկողմնակի անձանց մուտքն արգելվում է

Անկողմնակի անձանց մուտքն արգելվում է

Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու կազմից հեռացված Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է, որ համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք: 

«Եթե ես ներս մտնեմ, մենք վերևում ճեպազրույց կունենանք, ես բոլոր մեր տեսակետները կհայտնեմ, նաև ելույթ կունենամ: Եթե ոչ, այստեղ փոքրիկ պրես կոնֆերանս կանցկացնենք»,- ասել է Մարությանը, փորձել մուտք գործել շենք, սակայն նրան թույլ չեն տվել:

«ՉԻ». Սա բացառիկ դեպք է պատմության մեջ: Որ ընտրությունների արդյունքներով քաղաքապետ դառնալու թիվ մեկ հավակնորդը ոչ միայն քաղաքապետ չի դառնում, դեռ մի բան էլ, մի քանի ամիս հետո նրան չեն թողնում նույնիսկ քաղաքապետարանի շենք մտնել:

Այնպես որ, Հայկո ջան, պատրաստվիր հաջորդ ընտրություններին: Թե երբ կլինեն այդ ընտրությունները... ահա, Փաշինյանն այսօր ասուլիս է տալու, գյոզերով դրա մասին կասի: 

Ասա. քո համար հանգիստ ԿԱՄԱԶ-ով գնում էիր, բա քեզ պե՞տք էր մոտոցիկլետ նստեիր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ