...

Ստոպ-կադր. Վերջին շտրիխը

Ստոպ-կադր. Վերջին շտրիխը

Երբ 1953 թվականին Ստալինը մեռավ, խորհրդային իշխանության ներսում, տարբեր թևերի միջև պայքար սկսվեց, որն ավարտվեց Բերիայի թևի պարտությամբ:

Բայց մինչ այդ, 1951 թվականին, հրատարակվեց Խորհրդային Մեծ հանրագիտարանի 5-րդ հատորը, որտեղ նաև Բերիայի մասին հոդված կար, նրա լուսանկարով:

Ու երբ Լավրենտի Բերիային գնդակահարեցին, Խորհրդային Մեծ հանրագիտարանի խմբագրությունը վերջին հատորի բոլոր բաժանորդներին նամակներ ուղարկեց, որտեղ թախանձագին կերպով հորդորում էր մկրատով կամ ածելիով կտրել Բերիայի նկարն ու նրան նվիրված էջերը, կամ շտրիխով, սպիտակ սոսնձով ջնջել այդ էջերը, իսկ դրանց փոխարեն ուրիշ հոդվածներ սոսնձել, որոնք խմբագրությունը նույն այդ նամակներով ուղարկել էր:

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը զրկվեց ավագանու մանդատից: Այնպես որ, շտրիխները վերցրեք ու ջնջեք նրա նկարը, որտեղ պատահի: 

Բայց քաղաքապետարանի կայքը լավ էլ օպերատիվ է գործում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   285 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ