...

Հասան Հայկոյին

Հասան Հայկոյին

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծերին: Առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։

«ՉԻ». Է՜, Հայկո ապեր, քաղաքականությունը քո բանը չի: Ավագանու ընտրություններում հաղթելով՝ այդ հաղթանակը պարտության վերածեցիր, հիմա էլ մանդատից ես զրկվում: Դրա դիմաց ոչ մի բան չստացաք: 

Այնպես որ, ժամանակն է, որ մոնոներկայացումների սեզոնը բացես: Դա ձեզ մոտ ավելի հզոր է ստացվում: Վստահ ենք՝ անշլագներն ապահովված են լինելու: Պլյուս, վարկանիշը նորից կթռնի վերև: 

Նույնիսկ բոյկոտն էլ է քաղաքական գործընթաց: Թե որ բոյկոտում են, ապա ամբողջ խմբակցությամբ են բոյկոտում, որ որոշակի էֆեկտ ունենա, ոչ թե անհատական: 

Բայց շատ դարդ մի արեք. այս տեմպերով շարունակվի, ավագանու նիստերն էլ կվերածվեն մոնոներկայացման: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   237 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ