...

«Նոր ուժը» նոր ուժն է

«Նոր ուժը» նոր ուժն է

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի, որը կկոչվի «Նոր ուժ»։

ՉԻ.- Էն ո՞վ էր ասում. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Շատ իզուր: Կյանքից բան չի հասկացել:

Ճիշտը սա է: Մեզ հիմա հնարավորինս շատ կուսակցություններ են պետք: Նոր, թարմ, ավելի հայրենասիրական ու վճռական:

Բնակչության մեկ շնչին ընկնող կուսակցությունների քանակով Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու լուրջ հեռանկարներ են բացվում: Հպարտանալու պահ կա:

Որ ուզում եք իմանալ, «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսը շատ է հնացել: Հիմա ճիշտը «Մեկ մարդ, մեկ կուսակցություն» կարգախոսն է: 21-րդ դարին համահունչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ