...

Աննախադեպ ակտիվություն է լինելու

Աննախադեպ ակտիվություն է լինելու

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այսօր հայտարարել է. ««Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելով՝ կարևորում ենք ակտիվ քաղաքացու ձևավորումը»:

«ՉԻ». Այսինքն՝ մինչև հիմա մեր քաղաքացիներն ակտիվ չէին: Բլընգյած, նվաղած, իներտ, հազիվ էին տեղից շարժվում:

Այ, որ սրանից հետո «Հայաստանի պատմություն» կարդան, իմացած եղեք՝ Հայաստանում իսկական բրոունյան շարժում է սկսվելու: Վերջին 3000 տարվա ընթացքում այսպիսի քաղաքացիական ակտիվություն առաջին անգամ եք տեսնելու: 

Տեսա՞ք, մենք արդեն գիտենք, թե ««Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելով՝ ինչ հեռանկարներ են բացվելու: Բայց որ այս փոխնախարարին հարցնես, թե ակտիվ քաղաքացի ասելով՝ ինչ նկատի ունի, լուռ կմնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   329 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ