...

Աքլորի վերջը

Աքլորի վերջը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «2021-2022 թվականներին մեզ ասում էին՝ այ դուք խոստացել եք միջանցք տալ, մենք ասում ենք՝ չկա տենց բան: Բանը հասավ նրան, որ արդեն 2024 թվականին ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը ասեց՝ հա դե ինչի՞ չտվեցին, դրա համար էլ ԼՂ-ի հետ եղավ այն, ինչ եղավ»:

«ՉԻ». Սպասիր, մի շտապիր: Ինչի՞ ես միանգամից սկսում 2021-2022 թվականներից: 2018-2020 թվականների ժամանաշրջանը փորձում է սիրուն սղղացել: 

2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այն ժամանակ էլ լիքը ընդդիմադիրներ հայտարարում էին, թե եկել եք Արցախը հանձնելու: Փաշինյանն էլ ասում էր՝ չկա տենց բան:

Հանձնեցի՞ք, հանձնեցիք: Բա ինչի՞ այստեղից չեք սկսում: 

Ասել են՝ տարածքներ եք հանձնելու, ասել եք՝ չկա տենց բան: Հանձնո՞ւմ եք, հանձնում եք: 

Հիմա միջանցքի թեման օրակարգում է, բայց ոչ Հայաստանի, էսօր չեք տալիս, վաղը կարող եք տալ: Ինչքան էլ հիմա աքլորանաք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ