...

Արա Պապյան, պատերազմում զոհվածները հարի՞ֆ էին

Արա Պապյան, պատերազմում զոհվածները հարի՞ֆ էին

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը՝ ի պատասխան Ավետիք Իշխանյանի այն մեղադրանքի, որ նախկին դեսպանի զավակները չեն ծառայել հայկական բանակում, ասել է. «Եթե բանակում այստեղից, Ղարաբաղից չեն ծառայում, ինչո՞ւ պիտի իմ որդիներին կանչեմ, բերեմ, որ ծառայեն»:

«ՉԻ». Այսինքն՝ Արա Պապյանը իր որդիներին բանակից փախցնելու հարցում ոչ թե չափանիշ է ընդունում Գեղամ Նազարյանի որդուն՝ Արգամին, Սևակ Սաղաթելյանին, Ռուստամ Գասպարյանին ու նրա որդուն և մի քանի հազար պայծառ տղաների, այլ Ղարաբաղից եկած ու չծառայած մարդկանց: 

Այսինքն՝ այս հրաշք տղաները, որոնք գնացել ու իրենց կյանքն են տվել, հարիֆի մեկն են եղել, Արա Պապյանի չափ քթածակ չեն ունեցել, չեն ասել՝ ինչի՞ գնանք ծառայենք, եթե սա ու նա չեն ծառայել: 

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե բոլորը Արա Պապյանի պես հայրենիքի համար դասալիքներ աճեցնեին այդ պատճառաբանությամբ. Վիլսոնի քարտեզի կողքին գուցե ավելանար նաև Մակրոնի կամ Լավրովի քարտեզը: 

Դրա համար է սրանց լեզուն երկար, դրա համար սրանք ամենաբարձրն են գոռում Քուռ հասնելու, ոչ մի թիզի, Բաքուն գրավելու, Թուրքիային ծնկի բերելու մասին: Իրենք համարում են, որ մինչև Քուռ հասնելու մասին կոչերը ահագին գործ է, որի դիմաց կարող են իրենց զավակներին փախցնել բանակից: Լավ են ձևը գտել. դուք գնացեք, զոհվեք, մերը մենակ դիվանին նստած խորհուրդ տալն է: 

Ու այդքանից հետո մի հատ էլ մուննաթ են գալիս, հաթաթա տալիս, թե դուք փոխանակ գնահատեք մեր հայրենասիրական գործունեությունը, ընկել եք մեր դասալիք երեխեքի ետևից: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ