...

Առաջարկ Ազատության հրապարակում հավաքվածներին

Առաջարկ Ազատության հրապարակում հավաքվածներին

Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց վնասազերծել Ազատության հրապարակում զբոսնող խոզի գոճիին, որի վրա փակցված էր ՔՊ-ական մի պատգամավորի լուսանկար։ Ո՞վ էր այդպիսի չար կատակ խաղացել խեղճ կենդանու գլխին՝ պարզ չէ։ Բայց այսօր պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է միջադեպին՝ հանդես գալով ծավալուն գրառմամբ։ «Տեղեկացա, որ այսօր Աթոռի շարժման գաղափարական առաջնորդներից մեկը, վրդովված էլիտար հանրահավաքի սակավամարդությունից, իր մարմնին է փակցրել իմ համեստ անձի նկարը և որոշել գոնե այդպես լուծել հավաքի սակավամարդության հարցը։ Առաջնորդներից այդ մեկը, թերևս, շարժման ուղեղային սերուցքի կազմից է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ իմ կամ թիմակիցներիցս յուրաքանչյուրի նկարն անգամ ավելի մեծ աջակիցների բանակ ունի, քան հսկայական կապիտալի տեր չեկիստ գեներալների ու թալանչիների ողջ աստղաբույլը միասին վերցրած։ Այնուամենայնիվ, ցավով ստիպված պիտի խնդրեմ Աթոռի շարժման այդ և մյուս բոլոր առաջնորդներին՝ անկախ կենսաբանական դասից, հետայսու իմ նկարները չօգտագործել իրենց հավաքների ժամանակ ու կամ գոնե չփակցնել սեփական մարմիններին»։

Բայց կարելի է փորձել։ Վահագն Ալեքսանյանի առաջարկով պրինտ արեք ՔՊ-ականների լուսանկարները և դրանք տարեք ու փակցրեք Ազատության հրապարակում։ Կարող է մարդիկ իսկապես սկսեն ավելի շատ գալ Ազատության հրապարակ, երեխաներին էլ կենդանաբանական այգի տանելու փոխարեն իրենց հետ կբերեն Ազատության հրապարակ՝ ծանոթանալու էլիտար աստղաբույլի ներկայացուցիչների հետ։ Բայց պետք է լուսանկարների կողքին արգելող նշաններ էլ տեղադրել, օրինակ՝ արգելվում է թքել նկարների վրա, արգելվում է բնական կարիքները հոգալ այն տարածքում, որտեղ տեղադրված են աստղաբույլի լուսանկարները, արգելվում է հայհոյել լուսանկարներում երևացող անձանց (անկախ կենսաբանական դասից), հիշատակել նրանց նախնիներին կամ մերձավորներին։ Առանձին մեծադիր ստենդով կարելի է փակցնել Վահագն Ալեքսանյանի մեսինջերի զրույցը, որտեղ նա խոսում է փողով քննություն ստանալու և բանակից թռնելու մասին։ Ստենդի մոտ անպայման 21+ պետք է տեղադրել։ Հետայսու միայն փաստերով, թե չէ գոճի վարկաբեկելով բան դուրս չի գա։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ