...

Արդեն ուշ է

Արդեն ուշ է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրել է. «Խորհրդարանում հայտնված ռեւանշիստներն այս օրերին չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, նրանք փորձում են փակել Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը։ 

Նոյեմբերի 9-ի վարձկան ակտիվիստներ, նախկին թալանչի պաշտոնյաներ, խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետող նախկին ոստիկաններ, ոչ պատերազմական իրավիճակում բանակը թալանող...»:

«ՉԻ». Էլ չենք շարունակում: Առանց դրա էլ գիտեք, թե շարունակության մեջ ինչ է գրված: Քոչարյան, մոչարյան, նախկին, հանցագործ և այլն:

Մենակ թե, էս պլաստինկեն պետք է փոխեք: Այն արդեն փչացել է: Ուզում է, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հազարապատիկ թալանչի լինեն, դրանից դուք լավը չեք դառնալու: Երբ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեզ չէին խանգարում, ասպարեզում չէին, դրանից ձեր ՕԳԳ-ն մի գրամ չավելացավ: 

Քոչարյանն ու Սերժը ինչքան էլ վատը լինեն, մեկ է, դուք խաղաղություն բերողը չեք: Խաղաղություն բերելու ձեր ժամանակը վաղուց մնացել է անցյալում, հիմա խաղաղություն մուրալու ժամանակն եք թևակոխել: 

Նախկինները ինչպիսի մութ անցյալ էլ ունենան, ձեր ապագան ավելի մութ է լինելու: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ