...

Ալիևը հիմք է գտել

Ալիևը հիմք է գտել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ 

«Եթե Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ նրա տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են»,- ասել է նա:

«ՉԻ». Ջոկում ե՞ք, հասել ենք նրան, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների հիմք կարող է բերել այն, որ մենք չենք լուծարում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դե որ չեք լուծարում, ուրեմն տարածքային հավակնություններ ունեք:

Իսկ իշխանությունները, ՔՊ պատգամավորները, հատկապես՝ Արթուր Հովհաննիսյանը, Տավուշի մարզի տարածքները հանձնելուց հետո հայտարարում էին, թե Ադրբեջանին զրկեցին պատերազմ սկսելու վերջին լեգիտիմ հնարավորությունից:

Էլ չգիտեն, որ պատերազմ սկսելու համար ցանկացած երկիր կարող է ամենաանհեթեթ հիմքերը բերել: Ոնց որ հիմա Ալիևն է անում: Նույն կերպ կարող է պահանջել, որ մեր դպրոցական դասագրքերում հանկարծ Արցախ անունը չլինի, որովհետև դա տարածքային հավակնություն կհամարվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ