...

Արհամարհանքը զենք է․ մի՛ դարձեք Ն․ Փաշինյանի մեկնիչներ

Արհամարհանքը զենք է․ մի՛ դարձեք Ն․ Փաշինյանի մեկնիչներ

Քանի որ լրատվականները տարածեցին Նիկոլ Փաշինյանի՝ վաղը ակնկալվող ասուլիսի լուրը, հորդորում եմ հատկապես մեր քաղաքական գործիչներին և քաղաքական վերլուծաբաններին․ մի՛ մեկնաբանեք նրա ասածները։ Մեկնաբանելով, ստերը բացահայտելով՝ օգնում եք Ն․ Փաշինյանին, ուրեմն Իլհամ Ալիևին։  

Նույն հորդորս ուղղում եմ նաև մեր հոգևոր հայրերին, որոնք շատ լավ գիտեն․ չարը մեռնում է, երբ արհամարհվում է։

Պարզաբանեմ։ Թե՛ իրական, թե՛ անիրական աշխարհում չարը սնվում է մեր հույզերից։ Բացասական հույզը նրա ուզածն է, բացասական հույզը, որ հուսալքություն է ծնում, նրա՛ սնունդն է, նրա՛ հաղթանակն է։

Մեր քաղաքական գործիչներին շատ լավ եմ հասկանում․ դժվար է դիմանալ ստին չպատասխանելու գայթակղությանը։ Դժվար է լռելը, երբ հարյուրհազարանոց լսարանի առջև ծաղրում, նենգափոխում են քո արժեքները, բայց քաղաքական գործչի պարտականությունը, այո՛, պարտականությունը այս ծանրագույն շրջանում ոչ թե չարիքի մեկնիչը դառնալն է, այլ այն հաղթահարելու ուղի առաջարկելը, դրա գործունեությունը կասեցնելու ծրագիր ունենալն ու հասարակությանը մատուցելը։

Ոչ թե դուք/մենք պետք է լինենք պատասխանողը, այլ ինքը/իրենք։ 

Պետք է կարողանանք այնպես անել, որ ինքը և իր դրսի խորհրդատուները ատելության տրաֆարետային կեղտոտ խոսքով չկարողանան շեղել Հայաստանը պահելու միակ նպատակից։

Կկարողանա՞նք։ Պետք է կարողանանք։ 

Չարը, խեղճուկրակ դևը վախենում է խաչից, մեռնում է, երբ արհամարհված է, երբ սնունդ չի ունենում։

Իրական աշխարհում (ի դեպ, ամբողջ աշխարհում) քաղաքական գործիչը ոչնչանում է, երբ զրկվում է մեկնիչներից, եթե նույնիսկ այդ մեկնիչները բացահայտում են նրա ստերը։ Ի վերջո, եթե հենց ձեր ասելիքը չունեք, ավելի լավ է՝ լռեք։ 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3155 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ