...

Աստղերը հուշում են. Անահիտ Ավանեսյան

Աստղերը հուշում են. Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան. Կենդանակերպի նշանը՝ Աղամազիկ

Այս շաբաթը հագեցած է ռազմա-առողջարար իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կազդարարեք վնասակար երևույթների դեմ պայքարի նոր դարաշրջանի մասին՝ «աղելու ենք#» կարգախոսով:

Երեքշաբթի օրը հանդես կգաք օրենսդրական նոր նախաձեռնությամբ. տներում թաքցնել պուլտերը, քանի որ հեռուստացույց շատ նայելը վնասակար է աչքերին և նյարդերին:

Չորեքշաբթի կաթնամթերք արտադրող ընկերություններին կպարտադրեք պանիրն առանց աղ սարքել. թող սպառողն ինքը պանրի մեջ աղ լցնի:

Հինգշաբթի օրը հանդես կգաք դասախոսությամբ. «Սևանա լճի 10 առավելությունները Մեռյալ Ծովի նկատմամբ» թեմայով:

Ուրբաթ օրը փողոցով անցնելիս զայրույթով կնկատեք, որ սառցակալած ճանապարհներին աղ են ցանում. երեկոյան «Ճանշինի» աշխատակիցները կտուգանվեն «Աղի չարաշահման մասին» օրենքը խախտելու համար:

Շաբաթ-կիրակի օրերին կառաջարկեք Հայաստան եկող միջազգային պատվիրակություններին դիմավորել միայն հացով: Եվ հիշեք. աստղերը, ոչ թե աղերն են հուշում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ