...

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Արա Պապյան. կենդանակերպի նշանը՝ Սևրի ուլիկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը բարենպաստ կլինի ազգային-ազատագրական պայքար   սկսելու համար:

Երկուշաբթի կհայտարարեք, որ գործող իշխանությունները ապազգային են, քանի որ չեն ցանկանում վավերացնել 591 թվականի Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանը կիսելու վերաբերյալ պայմանագիրը: Իսկ վավերացնելու դեպքում աշխարհը կհասկանա, որ Թուրքիա չկա:

Երեքշաբթի ինքնաբուխ կտարածեք Միքայել Մինասյանի լայվերը: Ազգային ազատագրական շարժմանը միայն գաղափարախոսությունը քիչ է, նաև ֆինանսներ են անհրաժեշտ:

Չորեքշաբթի մանրամասն կներկայացնեք Նախիջևանը ազատագրելու՝ ձեր մշակած ռազմական պլանը: Երեկոյան զինկոմիսարիատից կստանաք ձեր որդիների վերաբերյալ 100-րդ ծանուցագիրը, որ պետք է ներկայանալ: Տրամադրության անկում և իշխանությունների ապազգային լինելու մասին ֆեյսբուքյան գրառում:

Հինգշաբթի Ալբերտ Բաղդասարյանի հետ կմշակեք Կիլիկիան 3 օրում ազատագրելու պլանը: Երեկոյան կստանաք Կանադայի կառավարության հարկային մարմինների զգուշացումը, որ գինու մաքսանենգությունն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Ուրբաթ կներկայացնեք ձեր հեղինակած խիստ արժեքավոր մենագրությունը, որտեղ փաստերով կապացուցեք, որ եթե 1994 թվականին զինադադար չկնքվեր, վաղուց հասած կլինեինք Չինական պատին:

Շաբաթ-կիրակին անցկացրեք տանը: Անգամ Նապոլեոնը, Ֆոն Մոլտկեն և Ֆոն Կլաուզեվիցը երբեմն հանգստացել են, ձեզ նույնպես հանգիստ է անհրաժեշտ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ