...

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Բևեռլի Գրիզլի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մերկացնող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ներկայությունը Ազգերի Լիգայում և հեռանա Չեմպիոնների լիգայից: 

Երեքշաբթի Ռուսաստանի դեսպանատան դեմ ակցիա կկազմակերպեք՝ պահանջելով չեղարկել Գյուլիստանի պայմանագիրը:

Չորեքշաբթի օրը «Թենք յու, Քանադա» պաստառով մոմավառություն կկազմակերպեք ԱՄՆ դեսպանատան առջև:

Հինգշաբթի օրը հրատապ հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին կներկայացնեք կադաստրից հանած տեղեկանքը, ըստ որի՝ Կարսի շրջանն ու Անթալիա-Իզմիր ափամերձ հատվածը պատկանում են Հայաստանին:

Ուրբաթ օրը ռազմահայրենասիրական նկատառումներով ստիպված կլինեք վերադառնալ հայրենիք՝ ներկա գտնվելու Հոկեյի Ազգային լիգայի (NHL) նոր մրցաշրջանի բացմանը:

Շաբաթ և կիրակի օրերին հզոր միտինգի պատրաստվեք. «Վիլսո´ն, Պարտիա՛, Գյոռբագյոռ» նշանաբանով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ