...

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Լենկ-լեմուր

Այս շաբաթը կանցնի նորանոր նվաճումների և լայն հեռանկարների նշանաբանի ներքո:

Երկուշաբթի օրը կդատապարտեք Երևանում ռուսական դպրոցներ բացելու գաղափարը և կոչ կանեք ամերիկալեզու կրթօջախներ բացել:

Երեքշաբթի օրը հարևան Պողոսից պարտքով 120 դոլար կխնդրեք՝ հարևան Թուրքիան քանդելու գործը սկսելու համար:

Չորեքշաբթի օրը կայցելեք արևմտյան մեծ նկարիչ Վասիլի Կանադինսկու նկարների ցուցահանդեսին:

Հինգշաբթի օրը հարևանը կպահանջի, որ պարտքը վերադարձնեք. կհակադարձեք, որ այս երկրում միակ պահանջատերը դուք եք:

Ուրբաթ օրը Արևմտյան Հայաստանի հողերը ետ վերադարձնելու ճանապարհին թարսի պես ռաստ կգաք հարևանին. ստիպված կլինեք ընտրություն կատարել՝ փողերը կամ հողերը:

Շաբաթ-կիրակի օրերին ուսումնասիրեք Օստապ Բենդերի կենսագրությունը. մեջը ահագին օգտակար խորհուրդներ կան:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ