...

Աստղերը հուշում են. Հովիկ Աղազարյան

Աստղերը հուշում են. Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյան. Կենդանակերպի նշանը` Աֆրիկյան Փըղկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակահարձակողական օպերացիաներով:

Երկուշաբթի օրը կնախաձեռնեք 1919, 1961, 1990 և 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու օրինագիծը:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ գերիների հարցը չի լուծվում, քանի որ քոչարյանականները լայքում են Արման Թաթոյանի ստատուսները:

Չորեքշաբթի կդատապարտեք իշխանություններին ներկայացրած «Մահ կամ ազատություն» առաջարկը:

Հինգշաբթի օրը կպնդեք, որ վերջին 3000 տարում մենակ դուք եք լուծել Ղարաբաղի հարցը:

Ուրբաթ օրը կպահանջեք լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, քանի որ «եռանախագահներ» բառը անդուր է հնչում:

Շաբաթ և կիրակի օրերին լյուստրացիայի ենթարկեք Խորենացուն և Լեոյին. բայց ոչ թե փողոցները, այլ գրքերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ