...

Աստղերը հուշում են. Հովիկ Աղազարյան

Աստղերը հուշում են. Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյան. Կենդանակերպի նշանը՝ Ոչմիթզուկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի կլինի ռոմանտիկ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը վերջնագիր կուղարկեք Ալիևին. եթե ինքը Գյանջան չհանձնի, դուք կվառեք Ադրբեջանի գլոբուսը:

Երեքշաբթի օրը խորհրդարանի փոխարեն սխալմամբ կգնաք ՀՅԴ ԳՄ-ի թիվ 3 մսուր-մանկապարտեզ: 

Չորեքշաբթի օրը կառաջարկեք Հայաստանի և հարևանների սահմանները հաստատել Հուստինիանոս Ա կայսրի վարչա-քաղաքական բարեփոխումների շրջանակներում:

Հինգշաբթի օրը խորհրդարանի օրակարգում շրջանառության մեջ կդնեք «Ազատ, անկախ և Միացյալ Երևանի մասին» օրենքի նախագիծը: 

Ուրբաթ օրը ձեր մանկության երազանքը կկատարվի. «Տիգրան Մեծ» տպարանում կհրապարակվի ձեր մտքերի երգիծական ժողովածուն: 

Շաբաթ և կիրակի օրերին Գագիկ Սուրենյանը արևոտ ու առանց տեղումների եղանակ է խոստանում. նայեք աստղերին ու երազեք, բայց աշխատեք երազախաբ չլինել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ