...

Աստղերը հուշում են. Հովիկ Աղազարյան

Աստղերը հուշում են. Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյան. Կենդանակերպի նշանը` Գեշանգղ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բացատրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կդատապարտեք Դաշնակցությանն ու Լենինին՝ հարյուր տարի առաջ ձեզ ծանր ժառանգություն թողնելու համար:

Երեքշաբթի կհայտարարեք, որ պատերազմում չեք պարտվել, որովհետև դրա համար բավարար հիմքեր չկան:

Չորեքշաբթի օրը կպնդեք, որ պատերազմից պլյուսով եք դուրս եկել. չնայած ահագին տարածքներ ենք կորցրել, բայց մնացած տարածքները մի քիչ ավելի շատ են:

Հինգշաբթի կտեղեկացնեք, որ Երևան-Գյումրի, Երևան-Իջևան և Փարաքար-Նորքի 5-րդ զանգված ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անշեղորեն աճում է:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ իշխանության կողմնակիցները պատրաստվում են զանգվածային քայլերթ անցկացնել՝ խորհրդարանի միջանցքներում:

Շաբաթ և կիրակի օրերը անցկացրեք տնային եզրույթում. աստղերը դա են ճիշտ համարում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ