...

Աստղերը հուշում են. Իլհամ Ալիև

Աստղերը հուշում են. Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև. Կենդանակերպի նշանը՝ Նավթալին:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հաղթական իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը Մեհրիբան Ալիևային կբռնեք ինչ-որ մեկի հետ պաչպչվելուց: Կպարզվի, որ դա Արցախի քարտեզն է:

Երեքշաբթի օրը բաց նամակով կդիմեք Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս Պուտինին գանգատվի Նիկոլից: 

Չորեքշաբթի օրը բողոքի ակցիա կանցկացնեք Սորոսի գրասենյակի դեմ՝ նրան մեղադրելով պանթուրքական ծրագրերը փոզմիշ անելու մեջ:

Հինգշաբթի օրը քրեական գործ կհարուցեք Հրանտ Բագրատյանի դեմ՝ ձեզ էշի տեղ դնելու համար:

Ուրբաթ օրը Բոյ մակնիշի ավանակով կգնաք Ստամբուլ՝ քանի որ ոչ մի ինքնաթիռ այլևս չի մնացել:

Շաբաթ և կիրակի օրերին հզոր հանրահավաք կանցկացնեք ու կհայտարարեք, որ Բաքուն Ադրբեջան է և վերջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ