...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Սիգ:

Աստեղային շաբաթ է սպասվում: Հայտնի ուժերը ձեզ կբերեն առաջին պլան:

Երկուշաբթի կհայտարարեք, որ իշխանությունները պատրաստվում են հանձնել Կարսը:

Երեքշաբթի կհայտարարեք, որ պետք է վերջ տալ կուսակցական խաղերին և կշեշտեք, որ միայն դաշնակցականներն ունեն կուսակցական գումարտակներ:

Չորեքշաբթի կպահանջեք, որ ձեզ հանձնեն երկրի օպերատիվ կառավարումը: Երեկոյան դեպրեսիա և տրամադրության անկում. զինկոմիսարիատ ներկայանալու պահանջով ծանուցագիր կստանաք:

Հինգշաբթի ծանր խոսակցություն Հրանտ Մարգարյանի հետ: Կպահանջեք, որ ձեզ էլ մասնակից դարձնի դաշնակցության ղեկավարման գործին և ի վերջո բացատրի, թե ինչ են ցանկանում հայտնի ուժերը:

Ուրբաթ տխուր լուր կստանաք: Կպարզվի, որ ձեր ազգանունը չկա Փարիզ մեկնող դաշնակցականների ցուցակում:

Շաբաթ և կիրակի անցկացրեք գրասենյակում: Կարող է պետք լինի, որ հրատապ ինչ-որ բան պահանջեք: Հիմա ձեր գործն էլ այդպիսին է՝ ամբողջ օրը ցեխ ու ջրի մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ